ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի միջև առաջացած «գծային պատերազմը» միանգամից չի դադարի:
«ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի նստավայրում որոշում է կայացվել այնպես անել, որ երկու կողմն էլ բավարարված զգան իրենց: Ըստ այդմ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ծառուկյանը պետք է քիչ-քիչ իր բարեգործական երթուղայինները «գծից» հանի, իսկ Պալաչն էլ պետք է իրեն կոռեկտ պահի և ավելորդ հայտարարություններ չանի: Մեր տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդն ասել է, թե «պազիկների» թիվը կսկսի կրճատել Երևան-Չարենցավան երթուղուց, այնուհետև կանցնի Երևան-Աբովյան երթուղուն»:












































