«Մամուլն արդեն գրել է, որ փուչիկների գործով նախաքննությունն ավարտվել է: Ու թեև հաղորդել էին, որ գործն ուղարկվել է դատարան, սակայն իրականում դատավարության կողմերը ծանոթանում էին գործի նյութերին»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Երեկ մենք տեղեկացանք, որ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, հաստատվել և արդեն իսկ ուղարկվել Կենտրոն, Նորք- Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ Էության քննելու: Հիշեցնենք. որ գործով մեկ մեղադրյալ կա՝ փուչիկները լիցքավորող Սերոբ Բոզոյանը»:










































