Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմրովսկին և Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը այսօր հայտարարել են «Վուդստոկ» ռոք փառատոնի բացման մասին: Վուդստոկյան փառատոնը խոշորագույնն է համարվում Եվրոպայի ռոք փառատոններից և նշանակալին` Լեհաստանի փառատոններից: 2011 թ. փառատոնն ունեցել է 11 000 հանդիսատես: Վերջին ինը տարիների ընթացքում փառատոնը անցկացվում է երկրի արևմտյան մասում գտնվող Կոստշին-նա-Օդրե քաղաքում: Այս տարի նախատեսվում է տարբեր երկրներից 60 թիմերի մասնակցություն:
Ելույթ ունենալով երիտաարդ լսարանի առաջ՝ երկու նախագահները հաճոյախոսություններ փոխանակեցին ազատության գաղափարների առումով ունեցած կապվածության շուրջ: Կոմարովսկին երիտասարդությանը հիշեցրեց, որ իր երիտասարդ տարիներին իրենք չէին կարող ճանապարհորդել նույնպիսի ազատությամբ, ինչպես այսօր:
2012 մարտից պաշտոնը ստանձելուց հետո Գերմանիայի նախագահ Գաուկն իր առաջին պաշտոնական այցը կատարել էր Լեհաստան` հանդիպելով Կոմարովսկու հետ: Երկու նախագահներն էլ նախկինում համարվել են այլախոհներ և այդ այցն ավելի շատ խորհրդանշական բնույթ էր կրում:









































