Ցողունային բջիջների զարմանալի հատկությունների մասին հայտնի է վաղուց: Դրանք հետազոտվում են բժշկության բոլոր ճյուղերում: Մասնավորապես սրտաբանները հայտարարում են, որ ցողունային բջիջներն ունակ են վերականգնելու ինֆարկտից տուժած սրտամկանի մի մասը, փոխանցում է «Ռեմեդիումը»:
Ինչես պարզել են Կորնելի և Բոննի համալսարանի փորձագետները` այս տեխնոլոգիան հարմար է բացառապես երիտասարդ հիվանդների համար: Մկների վրա արված փորձերն ապացուցել են, որ բջիջները, ընկնելով տարիքով մեծ հիվանդների օրգանիզմ, կորցնում են իրենց հատկությունները:








































