ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Քոֆի Անանին փոխարինող է փնտրում, ով օգոստոսի 31-ից հեռանում է Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակի պաշտոնից, երբ լրանա նրա մանդատի ժամկետը: Այս մասին գրված է կազմակերպության պաշտոնական կայքում:
Սիրիայում Անանը հատուկ պատվիրակ է աշխատել փետրվարի վերջից: Ավելի վաղ նա գլխավոր քարտուղար է եղել ՄԱԿ-ում:
Հինգշաբթի հայտնի դարձավ, որ Անանը հրաժարվել է երկարացնել օգոստոսի 31-ին լրացող իր մանդատը:









































