Reuters գործակալությունը, հղում կատարելով ԵՄ-ում իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ կառույցում նախատեսում են միավորել Nabucco և ITGI (Թուրքիա-Հունաստան-Իտալիա) խողովակաշարերը:
Եվրոպայում ցանկանում են նախ կառուցել ավելի էժան համարվող ITGI խողովակաշարը, որը հետագայում հնարավորություն կտա երկարացնել մինչև Ավստրիա, ինչպես և նախատեսվում է Nabucco նախագծով:
Նշվում է, որ այս հարցով կոնկրետ բանակցություններ դեռ չեն սկսվել, դեռ քաղաքական մակարդակով քննարկումներ են ընթանում:
Գործակալության աղբյուրները շեշտել են ,որ Եվրամիությունը առաջին հերթին հույս ունի խողովակաշարերի համար ապահովել թուրքմենական և ադրբեջանական գազ ստանալ: