ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր 7 տարում առաջին անգամ ժամանել է Մեծ Բրիտանիա: Սա Պուտինի` 2005-ից ի վեր առաջին աշխատանքային այցն է Միացյալ թագավորություն, երբ նա մասնակցում էր Շոտլանդիայում «մեծ ութնյակի» գագաթաժողովին, իսկ նույն թվականի աշնանը մասնակցեց Լոնդոնում ՌԴ-ԵՄ գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
2003թ. Պուտինը պետական այցով Բրիտանիայում էր. որպես վարչապետ նա այդտեղ չի եղել:
Ռուս ղեկավարը բրիտանացի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հետ կքննարկի սիրիական խնդիրը, ինչպես նաև ներկա կգտնվի ձյուդոյի մրցումներին Օլիմպիադայում:
Դաունինգ-սթրիթում բանակցություններում Պուտինը մտադիր է ևս մեկ անգամ պնդել ՌԴ-ի դիրքորոշումը սիրական խնդրի վերաբերյալ: Այս մասին գործակալությանը հաղրդել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հանդիպմանը, իհարկե, մանրամասն կքննարկվի սիրիական պրոբլեմատիկան»,- ասել է Պեսկովը:
Կքննարկվեն նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր:
Առայժմ հայտնի չէ` կուղեկցի՞ արդյոք Քեմերոնը Պուտնինին ձյուդոյի մրցումների ժամանակ:









































