TRT Haber-ի փոխանցմամբ՝ իրականություն են դարձել Իրանի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մասուդ Ջեզայերիի այն խոսքերը, թե Սիրիային Իրանի աջակցությունը կարող է ստանալ ռազմական տեսք:
Օրեր շարունակ Հալեպի համար պայքարող Ասադի ուժերին օգնելու համար Իրանը 4000 զինծառայող է ուղարկել: Նրանք Սիրիա են ուղարկվել Լիբանանից: Հալեպի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո նրանց մի մասը ցամաքով առաջ է շարժվել քաղաքի ուղղությամբ:
Նշվում է, որ Իրանը մեծ կարևորություն է տալիս Հալեպին, ուր օրեր շարունակ կենաց ու մահու պայքար է ընթանում: