Monday, 08 06 2026
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է

Պահանջ. Համազգայինին՝ արժանի տեղ, հանրությանը՝ հանրային տարածք

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

Երևանի ազատ հանրային տարածքների՝ որպես ազատության և համերաշխության խորհրդանիշներ Թատերական ինստիտուտի տարածքում տարիներ ի վեր «ապաստանած» Համազգային թատրոնը մոտ է սեփական տարածք ունենալու հարցի վերջնական լուծմանը: Սակայն այս ողջունելի իրադարձությունը խորապես ստվերվում է Համազգային թատրոնի շենքի համար առաջարկվող տեղի՝ Գլխավոր պողոտայի Մաշտոցի պուրակի ընտրությամբ:

Երևանի քաղաքապետարանի այս «առաջարկը» հակադրում է անհակադրելին` Համազգային թատրոնը, որպես մշակույթի հիմնատարր, և մյուս կողմից քաղաքային մշակույթի անօտարելի մաս կազմող պուրակն ու Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքը: Անվերապահորեն աջակցելով Համազգային թատրոնին` սեփական շինություն ունենալու գաղափարին և գնահատելով այն որպես կարևոր իրադարձություն հանրության մշակութային կյանքում` մենք պահանջում ենք հանրային սեփականություն հանդիսացող տարածքի հաշվին չիրականացնել Համազգային թատրոնի շենքի շինարարություն:

Հարկ ենք համարում հղում կատարել այն փաստին, որ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը մի քանի անգամ արդեն մերժել է այդ վայրում շինարարության առաջարկը: Հեղինակավոր ճարտարապետներն արդեն իսկ իրենց ծանրակշիռ փաստարկներն են բերել՝ խիստ բացասական գնահատելով պուրակի կառուցապատումը: Չնայած մասնագիտական շրջանակների մերժմանը՝ նախագիծը փորձ է արվում դնել հանրային քննարկման:

Մենք ապավինում ենք Համազգային թատրոնի ղեկավար՝ Սոս Սարգսյանի քաղաքացիական գիտակցությանը և համոզված ենք, որ նա, որպես «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության նախագահ, այլընտրանքային վայր կպահանջի թատրոնի համար և պատրաստ ենք անվերապահորեն աջակցել նրան այդ հարցում: Մենք մտադիր ենք հանդիպումներ ունենալ Սոս Սարգսյանի և թատրոնի ճակատագրով մտահոգ բոլոր մշակույթի գործիչների հետ բոլոր տեսակետները և հնարավոր այլընտրանքները քննարկելու համար:

Մենք կարծում ենք նաև, որ սա լավ առիթ է քաղաքացիների, մտավորականների և քաղաքային իշխանությունների հետ նոր հանրային մեծ քննարկում սկսել՝ վերաիմաստավորելու Երևանի ազատ հանրային տարածքների՝ որպես ազատության և համերաշխության խորհրդանիշների դերի ընկալման շուրջ:

Մենք համոզված ենք, որ Երևանի քաղաքապետարանը և քաղաքաշինական օրենքների պահպանման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է վերաիմաստավորեն իրենց մոտեցումը մասնավոր և հանրային սեփականություն հանդիսացող տարածքների հանդեպ և անհրաժեշտ կամքի առկայության դեպքում կարող են թատրոնին արժանի տեղ տրամադրել:

Նման տարբերակ կարող է լինել այլընտրանքային չօգտագործվող տարածքների տրամադրումը կամ մասնավոր ընկերությունների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարելու և էլիտար շենքերի շինարարությունը չավարտելու, քաղաքացիներից միջոցները խաբեությամբ առգրավելու դեպքերում այդ տարածքների համար պայմանագրերի խզումը և տրամադրումը Համազգային թատրոնին:

Միաժամանակ մենք պահանջում ենք քաղաքային իշխանություններից, օրակարգից հանելով Գլխավոր պողոտայի կառուցապատման հարցը, բացառել կապիտալ շինարարություն ենթադրող ցանկացած նախագծի քննարկում` Երևանի Գլխավոր պողոտայում գտնվող Մաշտոցի պուրակում և ամբողջությամբ այն բարեկարգել: Սա նաև պետք է վերաբերվի Երևանի բոլոր հանրային ազատ ու կանաչ տարածքներին:

Մենք պահանջում ենք պետական կառավարման մնացյալ կառույցներին` մնալ ՀՀ սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունների և գործառույթների շրջանակներում, չճնշել և չմիջամտել քաղաքային իշխանությունների գործունեությանը:

Մենք հաստատակամ ենք և սկզբունքային Երևանի Գլխավոր պողոտայի Մաշտոցի պուրակում կապիտալ շինարարություն թույլ չտալու և Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքի պահանջներին հետամուտ լինելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում