Թուրքական İhlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այցելել է Կարսից 42 կիլոմետր հեռավորության վրա և Հայաստանին սահմանի մոտ ընկած Անիի ավերակներ: Շրջելով Անիի ավերակներում՝ Բոզդաղը հայտարարել է, որ բոլորը պետք է այցելեն այստեղ.
«Անիի ավերակները պատմական, մշակութային ու քաղաքակրթական մի մեծ գոհար են: Մենք այստեղ տեսնում ենք քաղաքակրթական, պատմական մեծ ստեղծագործությունների հետքերը: Բոլորին կոչ եմ անում տեսնել այս պատմությունը, մշակույթը:
Անիում է գտնվում այս շրջաններ ներթափանցած թուրքերի կառուցած առաջին մզկիթը՝ Մանուչեի մզկիթը: Ներկայումս Մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը վերականգնողական աշխատանքներ է կատարում Անիի ավերակներում»:










































