Thursday, 04 06 2026
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների

ՍԴՀԿ-ն իբրև հիմնական պայքարի թիրախ հայտարարում է օլիգարխիան

ՍԴՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Գոհունակությամբ հայտնում ենք, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շուրջ բավական երկար ժամանակ ձգձգվող վեճը վերջապես գտավ իր տրամաբանական ու արդարացի հանգուցալուծումը:

Այլևս պետական բոոր օղակներում իբրև Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն նշվում է ատենապետ Գևորգ Պերկուպերկյանի անունը, կուսակցության անվան հետ խաղացող, նրան այլ քաղաքական ուժին իբրև գործիք ծառայեցնել փորձող բոլոր անձինք մեկընդմիշտ վտարված են:

Ելնելով այս իրականությունից` ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը հայտարարում է.

1. Հայցում ենք մեր շարքայինների, համակիրների, Սփյուռքի բոլոր կազմակերպական կառույցների ներողամտությունն այս անցանկալի խնդիրը երկար ձգձգելու և կուսակցության անվան հետ կապված շահարկումների համար:

2. Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարում է նոր ուղու քաղաքականություն: Այսուհետ Հնչակյան կուսակցությունը լինելու այնտեղ, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, չեն պաշտպանվում ընկերային ազատությունները, կան հալածյալ և շահագործ հայեր:

3. ՍԴՀԿ-ն սկսում է իր կազմակերպական կառույցների, շրջանների հզորացման գործընթաց՝ հիմնված կուսակցության 125-ամյա գաղափարախոսության, ունեցած փորձի և հավատամքի վրա:

4. Իբրև հիմնական պայքարի թիրախ հայտարարում է օլիգարխիան, որ վերջին 20 տարիներին, ունենալով տնտեսական, կրիմինալ ու քաղաքական լծակներ, դեգրադացրել է Հայաստանի քաղաքական ու տնտեսական դաշտը՝ այն փորձելով դարձնել սեփական հարստացման միջոց և խողովակ:

5. Կրկին ակտիվացվում է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը՝ իբրև երիտասարդների շահերի պաշտպան, նրանց խնդիրների բարձրացման, հասարակական հնչեղություն տալու հարթակ, որը կգտնվի այնտեղ, որտեղ հայ երիտասարդն է՝ իր խնդիրներով, հոգսերով, ոտնահարված իրավունքներով և լուծման կարոտ հոգսերով:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը զանգվածային լրատվամիջոցներին խնդրում և հորդորում է առավել նրբանկատ լինել կուսակցության գործունեությունը լուսաբանելիս՝ ՍԴՀԿ-ից վտարված անձերին իբրև հնչակյան չներկայացնելու կոչով: ՍԴՀԿ-ն Հայաստանում միակն է, գրանցված է Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում՝ ատենապետ ունենալով Գևորգ Պերկուպերկյանին և իբրև ղեկավար մարմին՝ ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը հետևյալ կազմով.

1. Արթուր Հայրապետյան
2. Վոլոդյա Ազատյան
3. Վարազդատ Եղիազարյան
4. Խաչիկ Սարգսյան
5. Հովհաննես Տերտերյան
6. Արտյոմ Խոյեցյան
7. Գևորգ Պերկուպերկյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում