Էլեկտրոնիկայի արտադրման ճապոնական Sony արտադրողը հաղորդում է 2012թ. երկրորդ եռամսյակում 316 մլն դոլարի ֆինանսական կորուտների մասին` չնայած վաճառքների ծավալների ավելացմանը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընկերության ներկայացուցչի խոսքով` եկամուտները չեն աճում իենի փոխարժեքի տատանումների հետևանքով, ինչպես նաև հեղուկբյուրեղային էկրաններով հեռուստացույցների վաճառքների ծավալների նվազման հետևանքով:
Ընկերությունը նվազեցրել է նաև եկամուտի աճի կանխատեսումները մեկ տարվա մեջ մինչև 20 մլրդ իենով (255 մլն դոլար)` ավելի վաղ հայտարարված 30 մլրդից:
Ապրիլին Sony-ն հայտարարել էր աշխատատեղերը 10 հազարով կրճատելու ու 1 մլրդ դոլար մոդեռնիզացման համար տրամադրելու մասին:








































