Քաղաք-ուրվականը, որտեղ, ենթադրաբար, թաքնվել էր հայտնի ավազակ Բուտչ Քեսիդին, աճուրդի է հանվելու: Այս մասին այսօր հայտնում է The Daily Mail-ը:
Սեփականատերերը ծրագրում են վաճառել Վուդսայդ (Woodside) քաղաքը 3.9 մլն դոլարով: Բնակավայրում կա նաև հին ոսկու հանք, փոստային բաժանմունք ու բենզալցակայան, հայտնել է վաճառի գծով մենեջեր մայք Մետցգերը:
Քաղաքը գտնվում է Սոլթ-Լեյք-Սիթիից 3 ժամվա հեռավորության վրա դեպի հարավ-արևելք:
Տեղանքը բնակեցված էր 1880-ականներից, երբ հաստատվել էին ոսկի որոնողները:
Լեգենդի համաձայն` ավազակ Բուտչ Քեսիդին ու նրա համախոհները թաքնվում էին Վուդսայդից ոչ հեռու գտնվող կիրճում` արդարադատությունից խուսափելու համար:
1990-ականների սկզբին Վուդսայդում ապրում էր ընդամենը 300 մարդ:
Վուդսայդի ներկայիս սեփականատերը` 63-ամյա Ռոյ Փոգը, գնել է քաղաքը 1990-ականներին: Նա մտադիր էր օգտագործել գեյզերների ջուրը` առևտրային նպատակներով, սակայն աղբյուրը ավերվել էր վանդալների կողմից: Ռոյը որոշեց վաճառել ու հեռանալ, քանի որ կինը ձանձրացել է միայնությունից:








































