Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ակնարկել է, որ կցանկանար բրազիլացի տաղանդաշատ ֆուտբոլիստ Նեյմարին տեսնել կատալոնական թիմի կազմում:
Նշենք, որ վերջին շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, որ Նեյմարը տեղափոխվելու է կատալոնական ակումբ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի ավարտից անմիջապես հետո:









































