Թուրքական İhlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական անվտանգության ուժերը հերթական անգամ բախվել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հետ:
Այս անգամ բախումը գրանցվել է երեկ երեկոյան, երկրի հարավ-արևելյան հատվածում ընկած Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանում:
Բախման հետևանքով վիրավորվել է 5 զինծառայող, որոնց մարտական ուղղաթիռներով տեղափոխել են Վանի հիվանդանոց: Նշվում է, որ Հաքքարի նահանգում արդեն 9 օր է, ինչ բախումները չեն դադարում:











































