ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փաստաթուղթ է ստորագրել, համաձայն որի` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) և ամերիկյան մնացած գերատեսչությունները կարող են օգնել սիրիացի ապստամբներին: Այս մասին հայտնել են ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները:
Օբամայի ստորագրած փաստաթուղթը ԱՄՆ հատուկ ծառայություններին թույլ է տալիս օգնել սիրիացի ապստամբներին` տապալելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ քննադատում են Օբամային` սիրիացի ապստամբներին ոչ այդքան համոզված կերպով աջակցելու համար:








































