www.1in.am «Առաջին լրատվական» կայքէջի հարգելի ընթերցողներ:
Ուղիղ կեսգիշերից «Առաջին լրատվական»-ը գտնվում է DDoS հարձակման տակ: Արտերկրի մեր մասնագետներն այս պահին աշխատում են կայքի պաշտպանության վրա:
Կայքի որոշ այցելուներ կարող են դժվարության հանդիպել կայքի հասանելիության հետ, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Վստահեցնում ենք, որ մեր տեղացի և օտարերկրացի մասնագետների հետ անում ենք հնարավորը, որպեսզի մեր կողմից արդեն հայտնաբերված հարձակման պատվիրատուն հասկանա, որ Հայաստանում ազատ խոսքը ճնշելու նրա բոլոր ծախսատար փորձերը իզուր են թե՛ այսօր, և թե՛ նախագահական ընտրությունների ամենաթեժ հանգրվանին:










































