Սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայանալիք ավագանու և քաղաքապետի ընտրություններից գյումրեցիներն այլ սպասումներ ունեն: Բացի այդ՝ ստեղծվել է «Քաղաքը մերն է» թիմային ավագանու նախաձեռնությունը, որն իր առջև նպատակ է դրել հասնել Գյումրիում արմատական խնդիրների լուծմանը:
Այսօր նախաձեռնությունը դիմել է Գյումրիի ոստիկանության անձնագրային բաժին՝ Գյումրիի ավագանու անդամության մի քանի հնարավոր թեկնածուների` վերջին կես տարում Գյումրիում հաշվառված լինելու մասին տեղեկանքների ստացման համար:
«Շիրակ կենտրոն»-ի նախագահ Վահան Թումասյանը համոզված է, որ Վարդան Ղուկասյանը չի առաջադրվելու, դրա համար այս պահին նրա առաջադրվելու շանսերի մասին անիմաստ է խոսել, սակայն, ըստ նրա,Գյումրիի այս ընտրություններն ամենաակտիվն են
լինելու:
Նրա կարծիքով՝ այս ընտրություններին նախորդ տարիների հետ համեմատած ավելի շատ ավագանու թեկնածուների առկայության մի քանի պատճառ կա: Առաջին հայացքից, ըստ նրա,պետք է հակառակը լիներ, քանի որ եթե նախորդ ընտրություններին ընդամենը 20.000 դրամ էինք վճարում, հիմա՝ 100.000, մինչդեռ հիմա մոտավորապես 100-120 մարդ է դիմել ավագանու ընտրությունների համար:











































