Շիրակի մարզի Անուշավան գյուղի մոտակայքում այսօր` օգոստոսի 1-ին ժամը 19-ի սահմաններում տեղի է ունեցել ճանապարհային պատահար, կան տուժածներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 23 TT 708 համարանիշի (25-ամյա վարորդ Գ.Տեր֊-Գրիգորյան) և «ՊԱԶ» 672 L մակնիշի 0852Լ համարանիշի (63-ամյա վարորդ Գ.Դավթյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Գյումրի քաղաքի Ավստրիական մանկական հիվանդանոց և Գյուլբենկյանի անվան Բ/Կ են հոսպիտալացվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ, 24-ամյա Նառա Տեր-Գրիգորյանը և 1 տարեկան Լևոն Տեր-Գրիգորյանը:
Բժիշկների կողմից Նառա Տեր-Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Լևոն Տեր-Գրիգորյանինը` ծանր:








































