Friday, 05 06 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ` «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում 2011-2012 թթ. ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Կառավարության ղեկավարն այցելել է հացահատիկի բերքահավաքի և գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկումների համար կատարված ցանքատարածություններ, շրջել կայանի տարածքով և ագրոլաբորատորիայով, ծանոթացել արտադրական գործընթացին և աշխատանքային պայմաններին: «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել հացահատիկի բերքահավաքի, աշնանացան ցորենի էլիտային և առաջին վերարտադրության սերմացուներով ցանքերի աշխատանքների ընթացքը:

Այնուհետև վարչապետ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ կառավարության անդամների և ՀՀ մարզպետների մասնակցությամբ` նշելով. ««Գյումրու սելեկցիոն կայանի» զարգացումը և կայացումը մեզ համար էական նշանակություն ունի, որպեսզի կարողանանք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում արդիականացնել սերմացուն»:

Օրակարգի առաջին հարցով «Գյումրու սելեկցիոն կայանի» տնօրենը զեկուցել է կատարվող գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկումների ընթացքի և արդյունքների մասին և տեղեկացրել, որ սելեկցիոն-սերմնաբուծական աշխատանքները ժամանակակից չափանիշներին համապատասխան իրականացնելու համար կայանը համագործակցում է աշխարհի լավագույն` «ԻԿԱՐԴԱ», «ՍԻՄՄԻՏ», Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Խորվաթիայի սելեկցիոն կենտրոնների հետ: Նա նշել է, որ «Գյումրու սելեկցիոն կայանը» զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան, գարնանացան ցորենների, գարու), բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան), բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, գազար, սեղանի ճակնդեղ), հատիկաընդեղենների (լոբի, ոսպ, սիսեռ), ինչպես նաև այլ դաշտային մշակաբույսերի սելեկցիայով և սերմնաբուծությամբ: 2012 թ. համար հացահատիկային մշակաբույսերի սպասվելիք համախառն բերքը կանխատեսվում է 9400 ցենտներ` 2011 թ. 7100 ցենտների համեմատ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հավասարաչափ բաշխել բարձր վերարտադրության սերմերը` ըստ մարզերի տնտեսությունների:

Հաջորդիվ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը զեկուցել է 2012 թ. աշնան և 2013 թ. համար ՀՀ մարզերում աշնանացան ցորենի առաջին վերարտադրության, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի սերմացուների, պարարտանյութի և դիզելային վառելանյութի` ՀՀ մարզպետարաններից ներկայացված անհրաժեշտ պահանջարկի մասին:

Արծարծվել է նաև ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրով «Վանաձոր Քիմպրոմ» ՍՊԸ-ի կողմից պարարտանյութերի տեղական արտադրության, մասնավորապես, պարարտանյութերի գների, քանակների և դրանց իրացման հարցը, որի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` արձանագրված խնդիրները մասնագետների հետ քննարկելու և սեղմ ժամկետներում դրանց լուծման տարբերակները ներկայացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում