Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Արդարադատության նախարարությունը տվյալներ է հրապարակել թուրքական բանտերում գտնվող անչափահասների թվաքանակի մասին:
Ի պատասխան Թուրքիայի խորհրդարանի համապատասխան հարցման՝ արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը նշել է, որ ներկայումս թուրքական բանտերում է գտնվում 2225 անչափահաս: Նրանցից 96-ը պատկանում է իգական սեռին: Անչափահաս բանտարկյալների թվում գերակշռում են 15-17 տարեկանները:








































