Գերմանիայի ոստիկանությունն առաջարկել է երկրի դաշնային ոստիկանության պետ Մատիաս Զեգերի հեռացման պատճառի նոր տարբերակ: Հիշեցնենք, որ Զեգերն անսպաելիորեն հեռացվել էր ներքին գործերի նախարար Հանս Պետեր Ֆրիդրիխի կողմից: Hannoversche Neue Presse-ի տվյալներով՝ հրաժարականի պատճառներից մեկը եղել է գերմանացի ոստիկանների լուսանկարների հետ կապված սկանդալը, որոնցում նրանք կանգնած են Քաբուլումʽ Գերմանիայի դեսպանի նստավայրի մոտ՝ գանգով դրոշը և զենքը ձեռքներին:
Ակնհայտ է, որ լուսանկարում դաշնային ոստիկանութան աշխատակիցներն են: Այդ դեպքը քննադատության ալիք է առաջացրել Գերմանիայում, սակայն արդյունքում գերատեսչության ղեկավարությունը փակել է գործը և ոչ ոք պատիժ չի կրել: Դաշնային ոստիկանությունում պարզաբանել են, որ լուսանկարներում դեմքեր չեն երևում, ուստի հնարավոր չէ պարզել մեղավորներին:
Ավելի վաղ առաջ էր քաշվում Զեգերի և նրա շրջապատի՝ բելառուսական հատուկ ծառայությունների հետ ունեցած կասկասծելի կապերի տարբերակը, ինչպես նաև այն, որ ղեկավարությունն ի վիճակի չէ կանխել իր գերատեսչությունից արտահոսքերը: Բացի այդ, Ֆրիդրիխին իբր դուր չէր եկել, որ Զեգերը դիմադրում է ոստիկանության բարեփոխումներին:
Զեգերի անսպասելի հրաժարականի պաշտոնական ոչ մի պատճառ չի հաղորդվում: Ինքը Զեգերը ենթադրել է, որ Ֆրիդրիխը պարզապես հեռացնում է ներքին անվտանգութան ծառայության անկախ ղեկավարներին, որպեսզի 2013թ. բունդեստագի ընտրությունների նախաշեմին ազատվի ավելորդ քննադատություններից: Ընդդիմությանը նաև վրդովեցրել է այն հանգամանքը, որ ոստիկանության պետի հեռացման պաշտոնական ոչ մի պատճառ չի հաղորդվում: Սոցիալ-դեմոկրատները պահանջել են բունդեստագում հրավիրել արտահերթ նիստ, որպեսզի Ֆրիդրիխը բացատրի իր որոշումը:







































