Monday, 08 06 2026
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել

Ինչո՞ւ Կարասինը գործուղվեց Երևան

Անցյալ երկու օրերին հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն իսկապես «իրադարձություն» համարելը չափազանցություն չէ. հայաստանյան իշխանություններին և քաղաքական կուսակցություններին հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինը:

Փետրվարի 14-ին Գ.Կարասինը հանդիպեց Սերժ Սարգսյանին, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Հայաստանյան իշխանությունների հետ ռուսաստանցի պաշտոնյան, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկել է Հայաստան-ՌԴ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների առավել զարգացմանն առնչվող հարցեր, տարածաշրջանային հարցեր, մասնավորապես` ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը:

Թերևս առաջին դեպքն է, որ բացի իշխանությունների հետ հանդիպումից, Գ.Կարասինը նաև հանդիպել է Հայաստանի խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ: ԱԺ պատգամավորները նշեցին, որ մինչև կես ժամ տևած քննարկումների ընթացքում Կարասինին հիմնականում հետաքրքրել են հայ-ռուսական հարաբերությունների, ԼՂ հիմնախնդրի և Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ հայ խորհրդարանականների տեսակետները: Իսկ ահա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության և Կարասինի միջև հանդիպման առնչությամբ տարածված հաղորդագրության համաձայն` հանդիպման մասնակիցները քննարկել են երկու երկրների համագործակցության ու հետաքրքրությունների դաշտում գտնվող մի շարք խնդիրներ` «ՌԴ-Հայաստան ռազմավարական հարաբերություններ, Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հարուցվող հարցեր, որոնք դեռևս անհիմն անվանվում են «հայ-ադրբեջանական բախում» կամ «Արցախի հարց», տարածաշրջանի լարվածության ու ռազմականացման հարցեր, խորհրդարանական միջազգային կազմակերպություններում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության անհրաժեշտություն»:

Այսպես` նախ փորձենք հասկանալ, թե ռուսաստանցի պաշտոնյային ԼՂ հիմնահարցի շուրջ ինչը կարող է հետաքրքրել: Պարզ է, որ կարգավորման ռուսական պլանը: Բայց այստեղ անմիջապես մեկ ուրիշ հարց է ծագում` ինչո՞ւ է այդ դեպքում Կրեմլից Հայաստան գործուղված պաշտոնյան այդ հարցը քննարկում պառլամենտական բոլոր ուժերի հետ: Պատասխանը հետևյալն է` Ս.Սարգսյանը բանակցություններում անհաղթահարելի պատճառներ է ներկայացնում և համանախագահող երկրի ղեկավարությանը ասել է` գնացեք խորհրդարանի հետ խոսեք: Մյուս ավելի հավանական տարբերակը, թերևս, այն է, որ ՌԴ իշխանություններն իսկապես դժգոհ են Ս.Սարգսյանի` ԼՂ հարցում բռնած դիրքից: Եթե հիշում եք` Աստանայի գագաթնաժողովից արտահոսք եղավ, որ ՌԴ-ն դժգոհ է Ս.Սարգսյանից: Իսկ որ Սարգսյան-Կրեմլ փոխհարաբերություններում ինչ-որ լարվածություն կա` դա կարող է փաստել թեկուզ նաև այն, որ Ս.Սարգսյանը հունվարի վերջին ռուսական «Էխո Մոսկվի» ռ/կ-ին տված հարցազրույցում այն հարցին ի պատասխան, թե ե՞րբ է պատրաստվում Մոսկվա այցելել, ասել էր, որ բավականին երկար ժամանակ` 20-25 օր, չի եղել Մոսկվայում, և կարծում է, որ երկու շաբաթից կայցելի Մոսկվա: Փետրվարի 8-ին Ս.Սարգսյանը զանգահարեց ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևին` վստահաբար իր այցի ժամկետները ճշտելու… Սակայն նրա այցը Մոսկվա մինչ օրս տեղի չի ունեցել: Այսինքն` Ս.Սարգսյանին ինչ-ինչ պահանջներ են ներկայացվել, որից հետո Կրմելը Հայաստան է գործուղել Կարասինին, ով ոչ միայն հանդիպում է ՀՀ իշխանություններին, այլև պառլամենտական կուսակցություններին ու քննարկում է ԼՂ խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները, ներքաղաքական հարցեր…
Հայաստանյան քաղաքական կյանքի առնչությամբ ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել Կրեմլում, ավելի կոնկրետ` ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը ի՞նչ աստիճանի է փոխվել… Եթե շտապենք արձանագրել, որ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, հարց է ծագում, այդ դեպքում ՌԴ-ն Հայաստանից ինչ-ինչ հարցերում աջակցություն ստանալու ուղղությամբ չէ՞ր կարող պատասխաններ ստանալ Ս.Սարգսյանից կամ որևէ հարցում Ս.Սարգսյանի միջոցով` պառլամենտից` առանց խորհրդարանական ուժերին հանդիպելու… Իհարկե կարող էր. չէ՞ որ Ս.Սարգսյանը ԱԺ հավանությունը ստանալու խնդիր չունի…

Հետևաբար, կարելի է բխեցնել, որ Գ.Կարասինը ժամանել էր Երևան` շոշափելու հայաստանյան քաղաքական դաշտի տրամադրությունները` պաշտոնական մակարդակով, մի բան, որ սովորաբար չեն անում, առաջնորդվում են` «աշխատում ենք իշխանությունների հետ, և թքած, թե ձեր հասարակությանը ինչ է հետաքրքրում» սկզբունքով, կամ էլ առաջնորդվում են մեկ ուրիշ սկզբունքով` որոշակի պահերի շփվում են բացառապես իրենց ավերապահ աջակցող կոնկրետ ուժերի հետ:

Մեր անանուն աղբյուրները ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքին, որ ՌԴ իշխանությունների մոտ մեկ-մեկուկես տարվա ընթացքում ուշագրավ միտում է նկատվում ՀՀ հասարակության տրամադրությունները շոշափելու ուղղությամբ, սակայն, քանի որ նրանք շատ կտրուկ անցում դեպի հայաստանյան ներքաղաքական դաշտ չեն կարող կատարել, սկսում են փոքր-փոքր քայլերից` պաշտոնապես ընդգրկելով իրենց հետաքրքրությունների դաշտ ՀՀ քաղաքական մյուս ուժերին:

Էմմա Գաբրիելյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում