Նյու Յորքում հայտնաբերվել է փոփ-արտի խոշորագույն ներկայացուցիչներից Ռոյ Լիխտենշտեյնի «Էլեկտրալար» կտավը, որի գտնվելու վայրի մասին վերջին 42 տարին ոչինչ հայտնի չէր: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
1961թ. ստեղծված աշխատանքը պատկանել է գալերիստ Լեո Կաստելլիին, որն այն ձեռք էր բերել 750 հազար դոլարով: Ներկայումս կտավը գնահատվում է 4 մլն դոլար:
Միայն էլեկտրալար պատկերող կտավն անհետացել էր 1970թ., երբ նկարի սեփականատերը այն ուղարկեց ռեստավրացիայի: Նկարը հայտնաբերվել է 2012թ. հուլիսի վերջին շաբաթը:
New York Daily News-ի տեղեկություններով` Գերագույն դատարանը արգելել է հանել կամ վաճառել կտավը, քանի որ այն գտնվում է գողացած կամ կորած արվեստի աշխատանքների միջազգային բազայում:
Ներկայումս որոշված չէ, թե ով է կտավի սեփականատերը: Գլխավոր հավակնորդ է համարվում Կաստելլիի այրին, որը 1999թ. ամուսնու մահից հետո ժառանգել էր նրա պատկերասրահը:
«Էլեկտրալարը» ցուցադրվել է միայն մեկ անգամ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում:









































