Human Rights Watch միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը հայտարարում է, որ Մյանմարի իշխանությունները միջկրոնական բախումից հետո բռնություն են կիրառել երկրի մուսուլմանական փոքրամասնության դեմ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, կազմակերպության զեկույցում նշվում է, որ բանակը և ոստիկանությունը միայն անմասնակից հանդիսատես են եղել հունիսին Մյանմարի արևմուտքում մուսուլմանների և բուդդայականների միջև տեղի ունեցած բախումներում:
Human Rights Watch-ի տվյալներով՝ երկրի անվտանգության ուժերն ավելի ուշ մի շարք սպանություններ, բռնաբարություններ և զանգվածային ձերբակալություններ են իրականացրել, որոնց թիրախը դարձել են մուսուլմանները:
Հաղորդվում է, որ Մյանմարի իշխանությունները մարդասիրական կազմակերպություններին և լրագրողներին չեն թողել մուտք գործել արյունահեղությամբ բռնկված շրջաններ:
Զեկույցը կազմվել է Մյանմարում և հարևան Բանգլադեշում մի շարք հարցազրույցներից հետո:









































