Մադրիդի «Ռեալ»-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ թիմի ֆուտբոլիստ ու Իսպանիայի ազգային հավաքականի աջեզրային պաշտպան Ալվարո Արբելոան երկարաձգել է պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ:
29-ամյա խաղացողի հետ պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2016 թվականի հունիս ամիս: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
«Ռեալ»-ի ակադեմիայի սանը վերջին մրցաշրջանում թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ օգնելով ակումբին նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: Դրա հետ մեկտեղ, Արբելոան Իսպանիայի հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ Ուկրաինիայում ու Լեհաստանում անցկացվող մրցաշարում:








































