Monday, 15 06 2026
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Ցուգցվանգ փահլևանություն

Նախագահի ընտրությանը մոտ, ամենայն հավանականությամբ, կրկին ակտիվանալու են խոսակցությունները Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնի վերաբերյալ: Գրեթե կասկած չկա, որ Քոչարյանն ինքը կխթանի այդ խոսակցություններըʽ հանդես գալով որևէ հայտարարությամբ, որևէ հարցազրույցով, կամ մասնակցելով խորհրդանշական որևէ միջոցառման և այդպիսով տալով մեկնաբանությունների և վերլուծությունների առիթ: Արդեն իսկ տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանն ակտիվորեն ներգրավված է լինելու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ թեկնածուների քարոզարշավին:

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին լինելու է ներքաղաքական գործընթացի առանցքային դեմքերից մեկը՝ անգամ անկախ իր մասնակցության ուղղակի, թե անուղղակի ձևաչափից, երևի թե որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Սակայն, ներկայումս բավական էական հարց է, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ խողովակ կարող է ընտրել իր քաղաքական մասնակցության համար: Բանն այն է, ինչպես ցույց տվեց խորհրդարանի ընտրությունը, որ միայն ԲՀԿ-ն բավարար խողովակ չէ, որովհետև այդ կուսակցության մեջ կա շահերի բազմազանություն, և Քոչարյանի համար կարծես թե դժվար է ԲՀԿ-ում հաղթել Սերժ Սարգսյանին այն հաշվով, որը թույլ կտա նրան դուրս թողնել հետագա պայքարից: ԲՀԿ-ում Ռոբերտ Քոչարյանը առայժմ կարողանում է անհրաժեշտ խաղի հաշիվ պահել միայն Հայ ազգային կոնգրեսի հաշվարկով: Քոչարյանը Կոնգրեսին խաղից դուրս չի թողնում, բայց պահում է իրեն ձեռնտու հաշիվըʽ այդ տեսանկյունից պարզապես ժամանակ շահելով: Որքան երկար Կոնգրեսը մնա ԲՀԿ հետ խաղի մեջ, այդքան ավելի լավ Ռոբերտ Քոչարյանի համար. գոնե այդ մասով նա իր ծրագրերը ԲՀԿ-ում հաջողությամբ սպասարկած կլինի: Իսկ ահա Սերժ Սարգսյանի մասով իրավիճակը բարդ է: Բանն այն է, որ զուտ հեղինակության առումով Բարգավաճ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանը անկասկած բավական առաջ է բոլորից, հատկապես կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտ, բայց բանը միայն հեղինակությամբ չէ, այլ նաև ռեալ իշխանությամբ: Երկրորդ նախագահը դա չունի, ինչն էլ բարդացնում է իրավիճակը:

Որքան էլ Գագիկ Ծառուկյանի համար Քոչարյանը հեղինակություն է, և նա մեծագույն պատրաստակամությամբ կուսակցության նախագահի պաշտոնն անգամ կարող է զիջել Քոչարյանին, միևնույն է, Ծառուկյանը խոշոր գործարար է, օլիգարխ, որի շատ ու շատ հարցերի բանալիներ իշխանության ձեռքերում են, պետական քաղաքականության ձեռքերում: Իսկ դա նշանակում է, որ Ծառուկյանը առնվազն ստիպված է հաշվի նստել Սերժ Սարգսյանի հետʽ անգամ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահերի հաշվին: Օրինակʽ դրա վկայություններից մեկը Գյումրիի քաղաքապետի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակն է, երբ Գագիկ Ծառուկյանը փաստորեն ստիպված էր ընդունել Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ ի դեմս Սամվել Բալասանյանի, այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, թերևս շատ ավելի գոհ կլիներ, եթե ԲՀԿ-ն առաջադրեր Մարտուն Գրիգորյանին, ով նախկինում Դաշինք կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հովանավորյալն էր: Իսկ Բաբայանն էլ, ինչպես հայտնի է, հայաստանյան քաղաքական դաշտում Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալն էր: Այդ ամենը մի օրինակ է իհարկե, և դրա վրա ընդհանրական եզրակացություններ անել ամբողջ նախագահական արշավի վերաբերյալ, թերևս կլինի փոքր-ինչ շտապողական և սխալ, քանի որ նախագահի ընտրությանը, անշուշտ, դերակատարում են ունենալու նաև բազմաթիվ այլ ծանրակշիռ ներքին ու առավել ևս արտաքին գործոններ: Սակայն, այդուհանդերձ, փաստը խոսուն է և թերևս վկայում է, որ Բարգավաճ Հայաստանը շարունակելու է երկփեղկվել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև, ու դժվար է ասել, թե Գագիկ Ծառուկյանը դեռ ինչքան երկար կարող է ձգել ռեզինը: Ի դեպ, կարծես թե հենց այդ առումով էլ նրան օգնություն է տրամադրում Կոնգրեսը, որը Բարգավաճ Հայաստանի հետ սիրախաղի շնորհիվ Ծառուկյանին հնարավորություն է տալիս բարեհաջող մտնել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև:

Այստեղ հարցը նաև այն է, թե Կոնգրեսը որքան կկարողանա սնուցել Գագիկ Ծառուկյանին այդ, ըստ էության, լարախաղացության գործում: Իսկ Կոնգրեսի ռեսուրսն այստեղ հավերժական չէ, քանի որ նախ որպես քաղաքական ուժ այն կարող է վերջնականապես վարկաբեկվել և անգամ անվանական առումով դուրս մնալ քաղաքական հրատապ գործընթացից, եթե շարունակի երկարեցնել անպտուղ սիրավեպը ԲՀԿ-ի հետʽ ցույց չտալով ոչ մի էական արդյունք, և, բացի այդ էլ, առկա իրավիճակը կարող է էլ ավելի մեծացնել Կոնգրեսի ներքին դժգոհությունը վարվող կուրսի նկատմամաբ և բերել լրջագույն տրանսֆորմացիաներիʽ այդպիսով Կոնգրեսը կտրելով ԲՀԿ-ից: Հետևաբար, Կոնգրեսը հազիվ թե երկար ժամանակ կարողանա կատարել Գագիկ Ծառուկյանի «ձեռքի ձողի» դերը ներքաղաքական լարի վրա:

ԲՀԿ առաջնորդը շատ մոտ ապագայում ստիպված է լինելու զրկվել այդ ձողից ու ընտրություն կատարել: Նա կուսակցությունը կաʼմ կհանձնի Ռոբերտ Քոչարյանին և այդպիսով դուրս կգա նրա ու Սերժ Սարգսյանի արանքից, կաʼմ պարզապես կընկնի նրանց միջև իր իսկ քաշած լարի վրայիցʽ «սուրբ լարը» թողնելով թափուր: Ընդ որում, այդ թափուր տեղին կարող է հավակնել Հայ ազգային կոնգրեսը, քանի որ Կոնգրեսի ներկայիս քաղաքական կուրսը այլ հավակնության հիմք չի տալիս, քան զբաղեցնել Ծառուկյանի տեղը Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում