Տեքստ Այսօր Դամասկոսում զինված բախումներ են սկսվել քրսիտոնեական Բաբ Թումա և Բաբ Շարկի թաղամասերում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնին»(OSDH): Նշենք, որ այս թաղամասերում է ապրում նաև Դամասկոսի հայկական համայնքը, այստեղ են գտնվում հայկական եկեղեցիները:
«Բախումները սկսվել են վաղ առավոտյանʽ 02.00-ից հետո, Բաբ Թումա և Բաբ Շարկի թաղամասերում: Վերջին տվյալներով՝ հայտնի է զինծառայողների շրջանում մեկ զոհի մասին»,- ասվում է իրավապաշտպանների հայտարարության մեջ:
OSDH-ի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը հայտարարել է, որ այսօր սկսված բախումներն «Դամասկոսի համար աննախադեպ երևույթ են», քանի որ մինչ այդ ապստամբները մայրաքաղաքի այդ թաղամասերում չէին հայտնվել:











































