Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ինքնաթիռների փորձարկման համար ստեղծվել է աերոդինամիկ խողովակ:
Դրա շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր առավոտյան, իրանական «Ամիր Քաբիր» տեխնոլոգիական համալսարանում: Շնորհանդեսին ներկա է գտնվել նաև իրանական տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին:
Նախագծի համաձայն՝ աերոդինամիկ խողովակը ծառայելու է տարբեր տիպի ինքնաթիռների, հրթիռների ու ավտոմեքենաների թեստավորման համար:










































