Ճապոնիայի հարավային Կյուսյու կղզուն մոտեցող «Դամրեյ» թայֆունի պատճառով 88 ավիաչվերթ է հետաձգվել: Այս մասին հաղորդում է ITAR-TAAS-ը`հղում անելով ճապոնական ԶԼՄ-ներին:
Ներկայում արևադարձային օդային հոսանքը գտնվում է Կյուսյուից հարավ և շարժվում է հյուսիս-արևելք: Ինչպես սպասվում է, տարերային աղետի հիմնական հարվածը Ճապոնիայի հարավին կպատուհասի օգոստոսի 2-ին: Փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը կազմում է 30մ/վ:
Տեղի իշխանությունները դեռևս չեն հայտարարել բնակչության տարհանման հնարավոր անհրաժեշտության մասին: Օդերևութաբանները կանխատեսում են տեղատարափ անձրևներ, որոնք կարևող են ջրհեղեղների, իսկ լեռնային շրջաններում նաև սողանքների պատճառ դառնալ: Ըստ կանխատեսումների` տեղումների քանակը որոշ շրջաններում կարող է հասնել ժամում 80 մմ-ի:
«Դամրեյը» 10-րդ թայֆունն է, որն ընթացիկ սեզոնում ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում:










































