«Հետք» էլեկտրոնային կայքի այսօրվա հրապարակումներից մեկի համաձայն՝ պաշտանության նախարար Սեյրան Օհանյանի կարգադրությամբ առժամանակ կասեցվել է հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանի գործունեութունը: Չալյանը արձակուրդ գնալու դիմում է գրել:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, սակայն, աշխատանքից արդեն ազատվել են ոչ միայն Չալյանը, այլև Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը և ՊՆ կազմհավաքային վարչության պետ Առաքել Մարտիկյանը:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան ոչ հերքեց, ոչ հաստատեց այս տեղեկությունները: «Հենց պաշտոնապես նման հրաման եղավ, մենք ձեզ պաշտոնապես կտեղեկացնենք»,- ասաց նա: