Tuesday, 23 06 2026
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը

Վանոյի, Վազգենի, «Պառավ յար»-ի… մասին (տեսանյութ)

PR մասնագետ Արայիկ Մանուկյանը aravot.am-ում գրում է. Վանոյի ու Վազգենի «Պառավ յարս»` մաքուր, հոգով, պոռթկուն, տղամարդավարի` ցնցել է…

Ու հարցնում են`երբ էր, որտեղ էր, ովքեր էին, ինչ էին անում…

Վանոյին ու Վազգենին կարոտել են:

Կարոտել են թե ճանաչողները, թե` չճանաչողները:

Առաջինները կարոտել են ընկերներին, մտերիմներին, անկեղծներին, Վանոյի` ինչպես ինքը կասեր «լոպազությանն» ու Վազգենի ուղղամտությանը, Վանոյի բացձեռությանն ու Վազգենի հզոր, թեթև շնչին, Վանոյի սթափությանն ու Վազգենի երազկոտությանը:

Երկրորդները կարոտել են տեսակին, կերպին, հայ, Հայաստան, հող, ջուր, հաց սիրող տղամարդուն:

Ու բոլորը միասին կարոտել են շիտակության, պարզության, մարդամոտության…:

Հիմա երբ-ի, որտեղ-ի, ովքեր-ի ու մնացածի մասին:

Եթե չեմ սխալվում, 1996-ի նախագահական ընտրությունների քարոզարշավային օրերն էին: Կարծում եմ չեմ սխալվում, որովհետև օրը շատ էր տպավորիչ, պատկերները շատ էին մնայուն ու, բացի այդ, ես 16 տարի փնտրում էի Վանոյի ու Վազգենի «Պառավ յարս»:

Ուրեմն նախագահականի քարոզարշավն էր ու մենք գնում էինք Նոյեմբերյան:

Երբ Վանոն միացավ ուղևորվողներին, բոլորը մի տեսակ թևավորվեցին:

Հասկացան, որ աղ, համ ու հոտ ենք տանում Նոյեմբերյան:

Վազգենը կարծեմ միացավ Իջևանում: Գալիս էր զորամասերից:

Վանոն ու Վազգենը աղն էին` իրենց ամբողջությամբ, իրենց «իրենք իրենց հերիք» լինելով, Հայաստանն ու մարդ, հայ սիրելու զուտ իրենցականությամբ:

Իրենք ձև չունեին, իրենք իրենք էին`ոնց կային ու իրենք պատրաստ էին իրենց տալու, հանձնելու քեզ, որ դու էլ մի քիչ իրենցով ու իրենցական լինես, մի քիչ Հայաստանանաս:

Մեծ Վարպետը` Հրանտ Մաթևոսյանը նույնպես ուղևորվողների մեջ էր` էլի իր նման` մեծավարի, համեստ, լուռ, մեկուսի, շիտակ`իրեն սպասարկող մի հին, բաց մոխրագույն «Վոլգայով»: Ի դեպ, նույնատիպ «Վոլգայով» էր նաև Անդրանիկ Մարգարյանը:

Երևանում Վանոն Վարպետին նստեցրեց իր մեքենան: Կարծեմ` նաև մաեստրո Տիգրան Մանսուրյանին: Վանոն մեքենան ինքն էր վարում: Ինքը դրանից հաճույք էր ստանում, վայելում էր: Իրենք մի քիչ ավելի շուտ մեկնեցին, քան նախագահական շարասյունը, ու երբ Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում` մի քիչ վերև «Չարենցավանի պադյոմից», երևաց ճամփեզրին կանգնած Վանոյի մեքենան, բոլորը մտածեցին, որ ինչ որ բան է պատահել, բայց Վանոն միայն իրեն հատուկ շարժումով, վանոյավարի ձեռքով արեց, թե` գնացեք, ու երբ մի քիչ առաջացանք, տեսանք երեքով կանգնել են ծառերի տակ, փոքրիկ մանղալի շուրջ, մի մի բրդուճ ձեռքներին ու զրուցում են խորոված անող տղայի հետ: Ճանապարհը երկար էր, հոգնեցուցիչ ու երբ հասանք Իջևանի մոտերքը, ինչքան հիշում եմ, որոշեցին, որ Նոյեմբերյան պիտի գնանք ինչ որ շրջանցող ճանապարհով, որովհետև հիմնական ճանապարհը որոշ վտանգներ ուներ իր մեջ: Ադրբեջանական կողմն էլ էր կարծեմ «ուղեկցում» քարոզիչներին: Շրջանցելու գաղափարն ու առաջարկն էլ Վանոյինն ու Վազգենինն էր: Ճանապարհը գրունտային ճանապարհ էր ու ամբողջ ընթացքում սպիտակ փոշին նստում էր մարդկանց ու մեքենաների վրա: Այ էս ճանապարհի մի հատվածում էր կարծեմ, անտառի մեջ, շատ սիրուն, բաց մի տարածքում, որտեղ շատ գյուղական, շատ համով «հաց էին գցել» բոլորի համար: Միայն երևի սուրճն էր զուտ քաղաքային ներդրում, մնացածը` պանիր, լավաշ, ձու, մածուն, թթու, առաժա, ձմերուկ ու էլի էս տեսակի բաներ`գյուղից, գյուղի հոտով, գյուղավարի: Շատերը զարմացան, որ միասին ենք ճաշելու, Վանոյի ու Վազգենի հետ նաև: Մոտիկ խորտկարաններից մեկի աշխատող աղջիկներն էին սեղանը գցել ու կարծեմ այդ աղջիկներից մեկը նաև այդ խորտկարանի երգչուհին էր: Ուզեցին, որ մի բան երգի` հենց էդպես` պարզ, անկեղծ, մտերմիկ: Վանոն «Պառավ յարս» շատ էր սիրում, իր սիրած երգն էր, Վազգենն էլ հայտնի երգող էր, Վազգենն էլ էր «Պառավ յարս» սիրում. իրենց գրողական, «Գարունական», ընկերական շրջանի երգն էր: Վանոն զգաց, որ էս աղջիկն ուզում է «Պառավ յարս» երգի: Երևի ասել էին, որ Վանոյի սիրած երգն է: Սկսեց բառերը հիշել, հարցրեց կարծեմ հնչակյան Եղյա Նաջարյանին ու ընթացքում ինքն ու Վազգենը միացան` ինչպես տեսանյութում: Վանոն աթոռը շրջեց ու թարս նստեց, Վազգենը մոտեցավ ու երգող աղջիկն էլ մոտեցավ նախարարներին: Սա էլ է տեսանյութից երևում: Ներկաներից շատերն ուղղակի ապշել էին: Երգող նախարար չէին տեսել, մանավանդ Վանոյի ու Վազգենի նման նախարար, մանավանդ էսքան անմիջական, էսքան պարզ ու չգիտեին, որ երկուսն էլ հրաշալի երգում են: Տեսարանն ավարտվեց Վանոյի վանոյական հումորով. «Էս եղավ, որ դու երգեցիր, հա». տեսանյութում լսվում է:

Վերադարձին, թե կարծեմ հաջորդ օրը, բարձրացանք Խաշթառակ, այնտեղ, ուր նկարահանել են Վարպետի «Մենք ենք, մեր սարեր»-ի դատավարության հայտնի տեսարանը: Նստեցինք հայտնի քարերին ու զրույցների ու հիշողությունների մի ամբողջ շարան`Վանոյի, Վազգենի նախաձեռնությամբ ու Հրանտ Մաթևոսյան վարպետի ներկայությամբ ու իմաստուն զրույցով: Գուցե Խաշթառակի տեսանյութն էլ երբևէ հայտնվի, որովհետև նկարահանում էին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում