Friday, 31 05 2024
13:15
Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը մեղավոր է ճանաչվել հանցագործության մեջ
13:05
Եվրոպական կյանքի չափանիշներ՝ Էֆեսի շնորհիվ․ Հայաստանում արդեն հասանելի են առողջության շվեյցարական և գերմանական երաշխիքները
13:01
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Եվրաատլանտյան եւ եվրասիական «քաղաքակրթական բաժանարարը» Կրեշչատիկո՞վ կանցնի, թե՞ Սեւ ծովի կովկասյան առափնյակով
Ձեռնպահ մնալ անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց. ՍԱՏՄ
Ակնհայտ է՝ ներքաղաքական խլրտումները օրակարգ են բերված, որ հետ շրջվի ապրիլի 5-ը
12:30
Կուբանի նավթաբազայում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով երեք ցիստեռն է բռնկվել. կան տուժածներ
Արևմուտքը շատ կոշտ կարձագանքի. հնարավոր են պատժամիջոցներ՝ «ռուսական օրենքին» առնչված բոլորի դեմ
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը
Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաիրավական գործողություններից
Գնել Սանոսյանն ու Անահիտ Մանասյանը շրջայց են կատարել աղետի գոտու տարբեր հատվածներում
Այս հաշվետվողականության ձևաչափը ինքս էլ չեմ համարում արդյունավետ.սա քննարկման առարկա պետք է դարձնենք
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
Մի հանդիպման քաղաքական սղագրություն
Վաղ առավոտից շարունակում են Մ-6 միջպետական ճանապարհի մաքրման աշխատանքները
11:30
Գերմանիայի ՊՆ նախարարը այցելել է Մոլդովա
11:15
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Կովկասում
11:00
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Հանրապետության հրապարակը հունիսի 1-ին, ժամը 18:00-24:00-ն ամբողջությամբ փակ կլինի ավտոտրանսպորտի համար
Շուրջ 4․5մլն դրամի առերևույթ հափշտակության դեպք՝ «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ում
Քանին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին
10:35
«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս
10:30
Կարեն Վարդանյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնին նվիրել է 118 մլն դրամի բուժսարքավորումներ
10:15
Ազնավուր և Լեգրան երևանյան բեմին․ բալետային երեկոյի հովանվոր՝ Ֆասթ Բանկ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Հայէկոնոմբանկի Visa Business քարտապանների համար ակցիայի ավարտին մնաց 2 շաբաթ
«Բրածեծի կանխավարկա՞ծ»
Մահացել է նկարիչ Էդվարդ Վարդանյանը
Հիասթափություն է սպասվում, նրանց հայտարարած նպատակներից որևէ մեկը չի իրականացել
Սպասվում է կարճատև անձրև

Հրանտ Բագրատյանը Հովհաննես Հովհաննիսյանի՞ն է նկատի ունեցել` ասելով, որ «ՀԱԿ-ը ինքնամաքրվում է»

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Tert.am-ին պարզաբանել էր, որ ՀԱԿ-ը մաքրվում է ասելով` նկատի չի ունեցել Դավիթ Շահնազարյանին:

Aravot.am-ը Բագրատյանից հետաքրքրվել է, թե ամեն դեպքում ումի՞ց է մաքրվում ՀԱԿ-ը, ո՞ւմ է նա նկատի ունեցել, արդյոք Հովհաննես Հովհաննիսյանի՞ն, որին Կոտայքի մարզպետ էր նշանակել ժամանակին:

Պարոն Բագրատյանը պատասխանել է. «Ձեր 4 տող հարցի մեջ 3 սխալ կա: Երբ ապրիլի վերջին, մայիսի սկզբին ես ցավով խոսել եմ ՀԱԿ-ից որոշ գործընկերների դուրս գալու մասին, ես նշել եմ նաև, որ 1-2 դեպքում դա ինքնամաքրում է: Կոնկրետ որ դեպքերում` թույլ տվեք ձեզ չասել: Կրկնում եմ` ավելի շուտ ցավացել եմ մեր շատ լավ ընկերների դուրս գալու մասին: Պարզ է, որ խոսքը չէր կարող վերաբերվել Դ. Շահնազարյանին, քանի որ նա ՀԱԿ-ից դուրս է եկել այդ հարցազրույցից 1.5 ամիս հետո (համենայնդեպս հայտարարությունն այդ ժամանակ է արվել): Հ. Հովհաննիսյանի մասին ես ոչ մի հայտարարություն չեմ արել: Ձեզանից եմ առաջին անգամ լսում: Պարոն Հովհաննիսյանին ոչ թե ես, այլ ՀՀ կառավարությունն է նշանակել (ես էլ այդ թվում) և այդ որոշումը այն ժամանակ ՀՀ նախագահն էր հաստատում»:

Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանը «Առաջին լրատվական»-ի հարցին՝ «Կոնգրեսից ասում են, որ Ձեր, Արամ Զավենի Սարգսյանի, Անդրանիկ Քոչարյանի դուրս գալով Կոնգրեսը մաքրվում, զուլալվում, ֆիլտրվում է, պարզաջրվում է: Կուզեի՝ այս դիրքորոշմանն անդրադառնաք», պատասխանել էր. «Անկեղծ ասած, ինձ համար առավել քան սպասելի էին բոլոր գնահատականները, որովհետև այդ մթնոլորտը, մտածելակերպը ինձ համար նորություն չէ: Սակայն, անկեղծ ասած, մի գնահատական ինձ համար շատ անսպասելի էր, նույնիսկ` ցավոտ, երբ Հրանտ Բագրատյանը ասաց, որ «Կոնգրեսը պարզաջրվում է»: Հ. Բագրատյանին ես համարում էի և մինչև հիմա էլ համարում եմ միակ լիբերալ-դեմոկրատական գործիչը, նման մտածելակերպ ունեցող պատգամավորներ ՀԱԿ-ի խմբակցությունում չկան: Ինձ համար շատ ցավալի փաստ էր դա»: Եվ Հրանտ Բագրատյանը վստահեցրել էր, որ «ՀԱԿ-ը ինքնամաքրվում է» արտահայտությամբ նկատի չի ունեցել Դավիթ Շահնազարյանին. «Մեկ այլ դեպք էր դա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում