Խորհրդարանի առաջ կան մի շարք խնդիրներ, որոնցից կարևորագույններն են տնտեսության զարգացման ապահովումը, քաղաքական բարեփոխումներն ու երկրի արդիականացումը: Այս ուղղությամբ վերջին տարիներին շատ բան է արվել և մեծացել է այս հարցում խորհրդարանի դերը,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Երկրի տնտեսական աճը, Ալիևի կարծիքով, պայմանավորված է տնտեսության զարգացման ռազմավարության ճիշտ ընտրությամբ, ինչը թույլ է տվել դիվերսիֆիկացնել տնտեսությունը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ հիմնականում էներգետիկայի վրա հիմնված տնտեսությունում սկսվել են գործել այլ ճյուղեր: Ավելացվել է աշխատատեղերի քանակը, հատկապես` մարզերում: