Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում դատական գործընթաց է սկսվել Ռուսաստանի քաղաքացի Ալեքսեյ Սելիդեյի նկատմամբ: Վերջինս հանդիսանում է Սիեռա Լեոնեի դրոշով երթևեկող CERENCAN նավի նավապետը:
Այսօր Վրաստանի Սահմանապահ ոստիկանությունը կալանել է այդ նավը՝ Փոթիի մոտ ջրատարածությունն աղտոտելու համար: Վրացական օրենքների համաձայն՝ նավապետը տուգանվել է 65,000 լարիով (1 դոլարը հավասար է 1.65 լարիի), ինչպես նաև որոշակի գումարով՝ ծովի աղտոտվածության կոնկրետ հետևանքների համար: