Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում և նրա շրջակայքում մարտերը շարունակվում են: Այսօր առավոտից ուժեղ հրաձգություն է սկսվել Ալ-Մեյսեր և Շեյխ Նաջար թաղամասերի փողոցներում, ինչպես նաև համալսարանական հանրակացարանի և Բաբ Ալ-Հադիդ հրապարակի մոտ:
Orient TV ընդդիմադիր հեռուստաալիքը հաղորդում է, որ մի շարք թաղամասերի վրա ուղղաթիռները թռչում են փոքր բարձրության վրա, սակայն առայժմ օդային հարձակում չկա: Վերջին օրերին Հալեպում և նրա շրջակայքում զոհվել է 123 մարդ, 200 հազար մարդ փախստական է դարձել:
Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչ Աբու Ֆիրասը հայտնել է, որ ապստամբները փորձում են փակել Հալեպի հարավային մատույցները, որպեսզի փակեն կառավարական ուժերի մատակարարման ճանապարհը: Նա պնդում է, որ իրենք վերահսկողություն են հաստատել քաղաքի տարածքի 60%-ի վրա:
Sana պետական գործակալությունը իրադարձությունների այլ պատկեր է ներկայացնում: Գործակալությունը հայտնում է, որ զորքերը «շարունկաում են հետապնդել և ոչնչացնել Հալեպ ներթափանցած ահաբեկիչների ավազակախմբերը»: Ըստ այդ տեղեկության՝ կենտրոնական Ջամիլիա թաղամասում հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է 11 ահաբեկիչ: Ուրում Ալ-Քուբրայում՝ քաղաքի ծայրամասում, անվտանգության ուժերը առգրավել են զենք ու զինամթերք, իսկ այն տեղափոխող երեք զինյալները ձերբակալվել են:









































