Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Հունաստանի կառավարությունը որոշել է 1800 հավելյալ զինծառայողներ (պահապաններ) տեղակայել Թուրքիայի հետ սահմանին: Դրա պատճառը սիրիական զարգացումներն են, ինչը մասնավորապես վերաբերում է սիրիացի փախստականների հնարավոր ներհոսքին:
Մինչ այս, Թուրքիայի հետ սահմանին Հունաստանն ուներ 600 զինծառայող: Բացի այդ, որոշվել է երկու երկրների սահմանով անցնող Մարիցա գետի վրա կառուցել 26 լողացող արգելապատնեշ: Նշվում է, որ Հունաստանի կառավարությանը մեծապես մտահոգում է Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների ներհոսքը:











































