Իսրայելում դրուզների համայնքի ներկայացուցիչը մեղադրվում է Սիրիայի հետախուզությանը գաղտնի տեղեկություն փոխանցելու մեջ:
Նշենք, որ դրուզները միշտ առանձնացել են Իսրայելի նկատմամբ լոյալությամբ:
Ինչպես հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը, Գոլանի բարձունքներում գտնվող Մագդալ Շամս գյուղի բնակիչը ձերբակալվել է Իսրայելի ռազմական դիրքերի մասին Սիրիայի հետախուզությանը տեղեկություն փոխանցելու համար:
ՇԱԲԱԿ-ի տվյալներով (Իսրայելի ներքին անվտանգության ծառայություն)՝ բժիշկ Յադ Ջոհարին խոստովանել է, որ 2005-2008թթ. ընլած ժամանակահատվածում կապ է ունեցել սիրիացի տարբեր պաշտոնատար անձնանց հետ:
Նա ձերբակալվել է Իսրայելի և Սիրիայի միջև գտնվող Կունեյտրա շրջանում ամսվա սկզբնին: Ջոհարին Իսրայելից դուրս էր եկել 2002թ. Սիրիայում բժշկական հետազոտություններ անցկացնելու նպատակով և տուն էր վերադառնում ամեն ամառ մինչև 2008թ.-ը, երբ նա պատրաստվում էր քննություններ հանձնել: Այդ ժամանակ այդպես էին ասում նրա ազգականները և փաստաբանը:
Ամեն անգամ Իսրայել վերադառնալիս նրան Սիրիայի հետախուզությունը կոնկրետ առաջադրանք էր տալիս: Մանավորապես, նա տեղեկություն է փոխանցել ՑԱԽԱԼ-ի հյուսիսային բազաների գտնվելու վայրի, Գոլանի բարձունքներում ՑԱԽԱԼ-ի պատրաստականության, սահմանային շրջանում անվտանգության միջոցառմումների մասին և այլն:
Յադի դեմ մեղադրանք է ներկայացվել պետական դավաճանություն հոդվածով:









































