Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից երեկ «Հրապարակ»-ի թղթակիցը հետաքրքրվել է՝ ճի՞շտ են այն լուրերը, որ ՀՀԿ-ն առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում չի սատարի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին:
«Հիշեցնենք, որ վերջինս Գուրգեն Արսենյանի Միավորված աշխատանքային կուսակցությունից է, որը լուծարվել է և ընդգրկվել ԲՀԿ կազմում: «Պետք չի կանխատեսումներ անել, երբ քննարկումները կլինեն, ես կասեմ: Ի՞նչ կապ ունի, թե ինչ կուսակցության անդամ է: Նախորդ անգամ Հանրապետական կուսակցությունը պաշտպանել է Մարտիրոսյանի թեկնածությունը»: Մեր դիտարկմանը, թե էական չէ՞, որ նրա անունը տարբեր քրեական գործերով է շրջանառվում, Ռ. Գրիգորյանն ասել է, թե կոռեկտ չի համարում հարցը, և հավելել. «Նման հարցերով կարող եք իրավապահներին դիմել, ես նման տեղեկատվություն չունեմ»»:












































