Հուլիսի 30-ին ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարանի» ներսում այրվում է շինություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:








































