Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 1-ը ելույթ է ունենում Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում:
Մրցաշարին մասնակցում են 83 շախմատիստներ, այդ թվում` 15 գրոսմայստերներ:
Տիգրանը 6-րդ տուրում հաղթանակ տարավ և ունի 5 միավոր։ Նա գլխավորում է աղյուսակը գրոսմայստերներ Շեխար Սուրիա Գանգուլիի եւ Աբհիջիթ Գուպտայի (Հնդկաստան) հետ:









































