ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին սխալ է համարել այն, որ 2008թ. սենատոր Ջոն Մակքեյնը որպես փոխնախագահ էր ընտրել այն ժամանակ Ալյասկայի նահանգապետ Սառա Փելինին:
Այս մասին Չեյնին պատմել է ABC News-ին տված հարցազրուցում, որի ամբողջական օրինակը կհրապարակվի հուլիսի 30-ին:
Չեյնիի խոսքով` Փելինը չէր համապատասխանում գլխավոր չափանիշներին, որոնցով պետք է գնահատվի փոխնախագահի թեկնածուն` կարո՞ղ է այս մարդը լինել ԱՄՆ նախագահ (նրա մահվան, հրաժարականի կամ հեռացման դեպքում նախագահ է դառնում փոխնախագահը):
Ընդ որում` Չեյնին ընդգծել է, որ իրեն անձամբ Փելինը դուր է գալիս:
«Նա գրավիչ թեկնածու է»,- հայտարարել է նախկին փոխնախագահը:
Այդուհանդերձ, ըստ նրա, Փելինը չունի բավականաչափ փորձ` փոխնախագահի թեկնածու դառնալու համար:
Ներկայիս հարցազրույցը Չեյնիի համար առաջինն էր այն բանից հետո, երբ նա ենթարկվեց սրտի վիրահատության:
Այն մասին, որ Մակքեյնը որպես փոխնախագահի թեկնածու ընտրել է Փելինին, Մակքեյնը հայտարարեց 2008թ. օգոստոսի 29-ին: Այդ ընտրությունն անսպաելի էր շատերի համար:
2008թ. նոյեմբերի 4-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակեց Օբաման:










































