Monday, 22 06 2026
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու

Վլադիմիր Գասպարյանը մասնակցել է երեք նորակառույց հենակետերի բացմանը

Հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ է մտել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությունը:

Ծառայությունն իրականացվելու է հենակետերի միջոցով, որոնք շահագործվում են ըստ ժամանակացույցի: Հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցել է երեք նորակառույց հենակետերի բացմանը: Կուրղինյան, Համբարձումյան, Ռայնիսի փողոցներում տեղակայված հենակետերը գործելու են ոստիկանության Մալաթիայի, Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների կողմից սպասարկվող տարածքներում:

Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ոստիկանական ծառայությունը հենակետերի միջոցով կազմակերպելու սկզբունքներն ու նշանակությունը:

Նորաբաց հենակետերը ևս մեկ քայլ են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, քաղաքացիների համագործակցության, խորացման, հասարակության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: Ոստիկանների ուղղակի աշխատանքը բնակչության հետ դրական ազդեցություն կունենա համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, համակեցության կանոնների կատարման, վերջնարդյունքում` հասարակական կարգի պահպանման վրա, ինչը ոստիկանների խնդիրն ու քաղաքացիների ցանկությունն է:

Մայրաքաղաքը բաժանված է 40 հենակետային տեղամասի: Հենակետում ծառայություն են իրականացնում 7 համայնքային ոստիկան, որոնցից մեկը` անչափահասների գծով: Յուրաքանչյուր հենակետ սպասարկում է 30 հազար բնակչի, և քաղաքացին հենակետ կարող է դիմել ոչ միայն ոստիկանությանն առնչվող խնդիրներով, այլև գործակցության ծրագրերով ու առաջարկներով` գիտակցելով, որ ոստիկանը նախևառաջ հասարակության անդամ ու զինակից է հանրային անդորրի ու բարօրության պահպանման գործում:

Մինչ այս մայրաքաղաքում գործում էր երեք հենակետ, երկուսը` ոստիկանության Արաբկիրի, երրորդը` Կենտրոնական բաժնի տարածքներում: Ներկայումս ընթացքի մեջ են ոստիկանության Կենտրոնական, Էրեբունու, Նոր Նորքի, Մաշտոցի և Շենգավիթի բաժինների հենակետերի կառուցման աշխատանքները, որոնք մոտ օրերս շահագործման կհանձնվեն:

Համայնքային ոստիկանության ձևավորման գործընթացը հանրապետությունում շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում