Նախօրեին պարզ դարձավ, որ Հալեպում կառավարական ուժերի և ընդդիմության միջև ծավալված մարտերի արդյունքում 200 հազար մարդ ստիպված է եղել լքել Հալեպը:
«Առաջին լրատվական»-ին հաջողվեց կապ հաստատել Սիրիայի հայկական համայնքի հետ՝ ճշտելու այս պահին տեղի ունեցող իրադարձությունները: Սիրիահայերը, սակայն, շատ զգուշավոր են, թեժ մարտերի հետ կապված որևէ տեղեկատվություն չեն ուզում տրամադրել, մոտավորապես նշում են, ու Հալեպից 10 կմ հեռավորության վրա են մարտերը, հայկական շրջաններում մինչև այս պահը նկատվում է խաղաղություն, մարդիկ շարունակում են մնալ իրենց բնակարաններում: Այս պահին հայերը չգիտեն մարտերը ում համար են նպաստավորʽ արդյոք իշխանությունների՞, թե՞ ընդդիմության. ոչ մի կոնկրետ տեղեկատվություն չկա:
Իսկ այն, որ նախօրեին 200.000 հոգի հեռացել է Հալեպից, զրուցակիցը որևէ կոնկրետ տեղեկություն տալ չկարողացավ, այսինքն՝ մարդիկ փակված են իրենց տներում և անհաղորդ են՝ ինչ է կատարվում, ինչ վիճակ է, ովքեր են հաղթում, ով դուրս բերվում:
Սիրիահայերը շարունակում են պնդել, որ իրենց տարածքները դեռ կարողանում են պաշտպանել, իսկ մեզ հետ զրույցում էլ առավել զգուշավոր են:








































