ՖԻՖԱ-ն կտուգանի ֆուտբոլի Իսպանիայի օլիմպիական հավաքականին։ Երեկ ֆուտբոլի մրցաշարի երկրորդ փուլի շրջանակներում Հոնդուրասի հավաքականի հետ կայացած խաղում (0:1) «կարմիր ֆուրիա»-ի ներկայացուցիչները ստացան 7 դեղին քարտ։
Խաղացողներն անընդհատ բուռն կերպով դժգոհում էին մրցավարի գործողություններից, պահանջում էին 11 մետրանոց հարված նշանակել մրցակցի դարպասին։ Բացի այդ, ընդմիջման ժամանակ հանդերձարան շարժվելիս տեղի ունեցավ ծեծկռտուք՝ երկու թիմերի ֆուտբոլիստների մասնակցությամբ:








































