Դերասանները, որոնք նկարահանվում են ամերիկյան «Ժամանակակից ընտանիք» սերիալում, հարթել են խնդիրները 20th Century Fox ստուդիայի հետ: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
Անցած շաբաթ հայտնի է դարձել այն մասին, որ դերասաններ Թայ Բուրելը, Ջուլի Բոուենը, Ջեսի Թայլեր Ֆերգյուսոնը, Էրիկ Ստոունսթրիթը և Սոֆյա Վերգարան համատեղ դատական հայց են ներկայացրել 20th Century Fox-ի դեմ:Ավելի ուշ նրանց է միացել նաև Էդ ՕՆիլը: Դերասանները մտադիր էին այդ կերպ հասնել հոնորարների բարձրացման կամ ընկերության հետ պայմանագրերի կասեցման:
20th Century Fox կինոստուդիան փոխզիջումների է գնացել: Համաձայնագրի ֆինանսական պայմանների մասին չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ դերասանները որոշել են բողոքը հետ վերցնել: Սերիալի նկարահանումները կշարունակվեն այսօր:
«Ժամանակակից ընտանիք» կատակերգական սերիալը ցուցադրվում է ABC հեռուստաալիքով 2009-ի սեպտեմբերից: Ակնդիրներին է ներկայացվել 3 եթերաշրջան՝ընդհանուր առմամբ 72 դրվագ: Վերջին սերիան ցուցադրվել է մայիսի 23-ին:
Ենթադրվում է, որ 4-րդ եթերաշրջանի դրվագները կսկսեն եթեր հեռարձակվել սեպտեմբերի վերջին:









































