Մինսկում այսօր կրակել են զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի վրա: Այս մասին այսօր հայտնել է բելառուսական հեռուստաընկերության Առաջին ալիքը:
«Ղրիմից վերադարձող զբոսաշրջիկների Բելառուս տեղափոխող ավտոբուսի վրա կրակել են Պարտիզանյան պողոտայում: Փամփուշտը փշրել է պատուհանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատահարի հետևանքով տուժածներ չկան: Պատուհանի մոտ նստած ուղևորները մինչ այդ դուրս էին եկել ավտոբուսից:
Ոստիկանությունը որոնում է հանցագործին: Նախնական տվյալներով` նա օգտագործել է պնևմատիկ զենք:









































