Թուրքական Beyazgazete թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր, TÜRKSAM ուղեղային կենտրոնի ղեկավար Սինան Օղանը մեկնաբանել է սիրիական վերջին զարգացումները.
«Թուրքիային դրդում են պատերազմի: Թուրք զինվորներին ցանկանում են Սիրիայում ներգրավել ոչ թե PKK-ի կողմից պետության ստեղծման կանխման, այլ՝ Ասադի ռեժիմի գահընկեցության համար: ԱՄՆ-ում ընտրություններ են սպասվում, իսկ ԵՄ-ում՝ ընտրություններ են: Ոչ ոք չի կարող միջամտել գործին: Իսկ թուրք հասարակությանը կհամոզեն, թե PKK-ն այնտեղ պետություն է ստեղծում:
ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը ցանկանում են Թուրքիայի հարևանությամբ ստեղծել քրդական պետություն: Իսրայելին՝ որպես ականապատ դաշտի, դրել են Թուրքիայի ու իսլամական աշխարհի միջև: Թուրքիայի ու թուրքական աշխարհի միջև դրել են Հայաստանին: Սակայն ամեն դեպքում դատարկություն էր մնացել: Դա փորձում են լցնել քրդական պետության ստեղծմամբ:
Ինչպիսի՞ օգուտ կարող է ստանալ Թուրքիան քրդական պետությունից, որը կգտնվի Հայասռանի ու Իսրայելի տարածքների միջև: Թուրքիայի առջև որպես արգելապատնեշներ են դրվել Իսրայելը, Հայաստանն ու Քուրդիստանը»:









































