Ուկրաինական միացյալ ընդդիմությունը խոստանում է խորհրդարանական ընտրություններում հաղթանակելու դեպքում պատժել երկրում քաղաքական հետապնդումների մեղավորներին, ինչպես նաև ամբողջությամբ նպաստել ընդդիմության ղեկավարների, այդ թվում` Յուլյա Տիմոշենկոյի ու Յուրի Լուցենկոյի վերականգնմանը: Այս մասին, ինչպես նշում է RIA Novosti-ն, նշված է ընդդիմության նիստաշրջանում ընդունված բանաձևում, որն ընթանում է այսօր Կիևում:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Ուկրաինայում մեկնարկել է Գերագույն ռադայի նախընտրական քարոզչությունը:
Նույն այս օրը նիստ կհրավիրի նաև իշխող կուսակցությունը` «Ռեգիոնների կուսակցությունը»:
2012թ. սկզբին ընդդիմադիր կուսակցությունները հայտարարեցին միավորման մասին` հանուն խորհրդարանական ընտրություններում հաղթանակի:
Ներկայումս միավորված ընդդիմության մեջ մտնում է 7 կուսակցություն:
Ընդդիմությունը երաշխավորում է, որ Տիմոշենկոն, Լուցենկոն ու քաղաքական այլ գործիչները պետք է ազատ արձակվեն ու անցնեն վերականգնողական կուրսեր:
Բանաձևում ընդդիմությունը դատապարտում է ներկայիս իշխանություններին` այն անվանելով «բանդա» ու մեղադրելով «ժողովրդին թալանելու» մեջ:










































