Վերջին օրերին Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 130 մարդ: Այսպիսի տվյալներ է հաղորդում թուրքակական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ընդդիմության աղբյուրները:
Առավել մեծ զոհեր՝ ավելի քան 60 մարդ, գրանցվել են Դամասկոսում և նրա արվարձաներում: Մարտերը շարունակվում են նաև Հալեպում (շուրջ 20 զոհ), Հոմսում (9 զոհ), Իդլիբում (7 զոհ), Լաթաքիայում և Դեյր էզ-Զորում: Դարա քաղաքում զոհվել է ավելի քան 30 մարդ:
Մարտերն ընթանում են կառավարական ուժերի և ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի միջև: Դամասկոսում գործողություններն ընթանում են ծանր սպառազինության կիրառմամբ: Դամասկոսի մի մասը մնացել է առանց կապի և էլեկտրականության: Ընդդիմադիր ուժերի հաղորդմամբ՝ վարչակարգի ուժերը ակտիվացնում են գործողություններն այն շրջաններում, որտեղ վարչակարգի առավել մեծ թվով հակառակորդներ կան:











































